Ներքին 3 տարի առաջ - 22:39 02-11-2022

Շիրակի մարզպետը արտագնա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Աշոցքի համայնքապետարանում

Շիրակի մարզպետի գլխավորությամբ Աշոցքի համայնքապետարանում այսօր անցկացվել է արտագնա աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են 2022-ի սուբվենցիաների ընթացքը, ինչպես նաև 2023-ին ներկայացված ծրագրերի նպատակայնությունն ու իրատեսականությունը, համայնքային համաֆինանսավորմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

«Որպես մարզպետ ինձ համար կարևորն այն է, որ մարզի համայնքները ներկայացնեն այնպիսի սուբվենցիոն ծրագրեր, որոնց իրականացմամբ համայնքի ու բնակավայրերի համար առաջնային համարվող խնդրի լուծում կտրվի»,- նշել է մարզպետը։

Նազելի Բաղդասարյանը հորդորել է լինել հետևողական ոչ միայն աշխատանքների որակի, այլ նաև սուբվենցիոն ծրագրերի աշխատանքների ավարտից հետո փաստաթղթային փաթեթների ամբողջականացման հարցում։

Անդրադարձ է կատարվել նոր ճանապարհաշինական աշխատանքներին, մասնավորապես, համայնքային պատասխանատուները տեղեկացվել են, որ մարզպետի անմիջական ջանքերով և փոխվարչապետի գրասենյակի աջակցությամբ 2023-ին կմեկնարկեն Աշոցք-Բավրա 11․5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։

Քննարկվել է սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների հարցը, որի առնչությամբ մարզպետը կարևորել է համայնքապետարանի աշխատակազմի հետևողական աշխատանքը։

Մարզային իշխանության ներկայացուցիչները այցելել են նաև Թորոսգյուղ նոր կառուցված «Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն», որը կառուցվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 2-րդ ծրագրի շրջանակներում։ Ծրագրի համակարգողը մարզպետին ներկայացրել է կատարված աշխատանքները՝ նշելով, կենտրոնի կառուցման և կահավորման ծրագրի արժեքը 71 մլն դրամ է կազմել։

Կենտրոնը ֆերմերային տնտեսություններին կառաջարկի ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` անասնաբուժական ծառայություններ, հիվանդությունների կանխարգելում և բուժում, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական դեղորայքի, անասնաբուժական, անասնապահական և գյուղատնտեսական սարքավորումների և պարագաների վաճառք, խորհրդատվություն և ուսուցողական դասընթացներ։

Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև Աշոցքի միջնակարգ դպրոց, շրջել դպրոցում, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ 316 աշակերտ ունեցող դպրոցն ունի բոլոր հարմարություննեըր։ Մարզպետը դպրոցի գրադարանին գրքեր է նվիրել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը