Ներքին 43 րոպե առաջ - 08:43 28-09-2026

Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար․ Թաթա Սիմոնյան

Երգիչ Թաթա Սիմոնյանը գրառում է կատարել, անդրադառնալով հանրային քննադատություններին․

«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը:

Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:

Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:

Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:

Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»:

Ամենից շատ դիտված