Տարածքում էլեկտրաէներգիայի վթարով պայմանավորված՝ սեպտեմբերի 28-ին Դալմա Գարդեն մոլը չի աշխատի:
Մոլից հորդորել են այցելուներին լրացուցիչ տեղեկատվության համար հետևել իրենց հայտարարություններին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին խոշոր հրդեհ էր բռնկվել մոլի հարեւանությամբ գտնվող` ՀԷՑ-ի ենթակայանում։
Հրշեջները մոտ 4 ժամ շարունակ
պայքարել են կրակի դեմ և մարել այն։