Ներքին 2 տարի առաջ - 21:50 16-07-2024

Բեռլինն ավելի անվտանգ է, քան Երևանը․ Փաշինյանը իր գլխի համար չի վախենում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ տիկտոկյան իր էջում տեղանյութ էր հրապարակել և կից գրառում կատարել․ «Այսօր հեծանվային զբոսանքը Բեռլինում էր․ կեցցե՛ հեծանիվը»։

Ուշագրավ է, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ տասնյակ թիկնապահներով և աջակիցներով է հեծանիվ քշում, Փաշինյանը Գերմանիայում առանց սաղավարտի է հեծանիվ քշել։ Գուցե նա Բեռլինն ավելի անվտա՞նգ է համարում, քան Երևանը։

Տեսանյութում նաև երևում է, որ ՀՀ վարչապետը պարբերաբար դուրս է գալիս հեծանիվի համար նախատեսված վարելու գոտուց և հայտնվում կանգառի տարածքում։



Հեշտ չէ նաև Փաշինյանի անվտանգության աշխատակցի համար, որը ստիպված է ամեն անգամ նոր ռեկորդներ սահմանել՝ Փաշինյանի անվտանգությունը հեծանիվ քշելով ապահովելով։



Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար հավաքում է աջակիցներին և Երևանի փողոցներով հեծանիվ քշում։

«Հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարել։ Կեցցե հեծանիվը»,- պարբերաբար կրկնում է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին