Արտաքին 46 րոպե առաջ - 11:18 29-09-2026

Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցը

Իրանի խորհրդարանը մշակել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու մասին օրինագիծ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Fars գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը։Նրա խոսքով՝ նախաձեռնությունը ներկայում ուսումնասիրման փուլում է, այդ թվում՝ դրա միջազգային հետևանքների գնահատման առումով։

Փոխխոսնակը հավելել է, որ փաստաթուղթը լիագումար նիստին կներկայացվի որպես հրատապ նշանակության հարց, ինչը օրենսդիրներից կպահանջի այն քննարկել նույն օրը։
Նիկզադը հիշեցրել է, որ Իրանը դադարեցրել է համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ 2025 թ. սեպտեմբերին։

Նա նշել է, որ Իրանը չի վստահում ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին, քանի որ վերջինս մակերեսային ստուգումներ է անցկացնում, «գովասանքի խոսքեր հնչեցնում, սակայն հեռանալուց հետո Իրանի դեմ բացասական զեկույց հրապարակում»։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին