Ներքին 2 տարի առաջ - 20:17 16-07-2024

Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել Голос շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին

Ռուսաստանում վերջնական մեղադրանք է առաջադրվել Голос շարժման համանախագահ, ընտրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Գրիգորի Մելքոնյանցին, գրում է dw-ն։

Նշվում է, որ Голос-ը «մաս է կազմել ընտրությունների մոնիթորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցին (ENEMO), որը 2021 թվականին Ռուսաստանում ճանաչվել է «անցանկալի կազմակերպություն»:
Голос-ը հերքում է ENEMO-ի հետ որևէ կապ: Շարժման հայտարարության մեջ ընդգծվում է, որ իր դեմ իրականացվում է «արհեստական գործողություն»՝ վարկաբեկելու և արգելափակելու «ընտրակեղծիքների դեմ պայքարող ասոցիացիայի օրինական գործունեությունը»։

Գրիգորի Մելքոնյանցը նախնական կալանքի տակ է 2023 թվականի օգոստոսի 17-ից։ Նա մեղադրվում է ENEMO-ի գործունեությունը կազմակերպելու համար։ Մելքոնյանցը նշել է, որ ազատազրկման ընթացքում փոխել է «8 խուց և 100-ից ավելի խցակից»:

«Ձերբակալության ընթացքում հետաքննությունը Մելքոնյանցի մեղավորության որևէ նոր ապացույց չի ներկայացրել»,- ասվում է Голос շարժման կայքում։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին