Ներքին 49 րոպե առաջ - 12:04 29-09-2026

Առողջապահական համակարգերը պետք է պատրաստ լինեն համավարակներին․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած «Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման» թեմայով բարձր մակարդակի հանդիպմանը:

Հայաստանը կարևոր դեր է ունեցել այս գործընթացում՝ հանդես գալով որպես ՄԱԿ-ի՝ պանդեմիաների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ քաղաքական հռչակագրի բանակցությունների համակազմակերպիչ:

«Հայաստանում այս գլոբալ հանձնառությունները զուգակցվում են առողջապահական համակարգի շարունակական բարեփոխումների հետ։ 2026 թվականը կարևոր փուլ է՝ առողջապահական ապահովագրության բարեփոխումների մեկնարկով, որի նպատակն է ապահովել որակյալ բուժօգնության առավել հավասար հասանելիություն, ուժեղացնել քաղաքացիների ֆինանսական պաշտպանությունը և նվազեցնել առողջապահական ծախսերի ֆինանսական բեռը ընտանիքների վրա,- նշել է նախարարը:

Նրա խոսքով առողջապահական համընդհանուր ապահովագրության ծածկույթը պաշտպանում է մեր քաղաքացիներին ամեն օր, իսկ պանդեմիաների պատրաստվածությունը՝ այն պահերին, երբ մեր հասարակությունները կանգնում են ամենամեծ փորձության առաջ։

«Դիմակայուն առողջապահական համակարգերը պետք է պատրաստ լինեն երկուսին էլ»,-իր ելույթում նշել է Անահիտ Ավանեսյանը:

Միջազգային այս հարթակում նախարարի հիմնական կոչն է եղել քաղաքական հանձնառությունները կոնկրետ և չափելի գործողությունների վերածել` կառուցելով ավելի արդար, թափանցիկ և ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
14:23 Իսրայելը նյութեր է հավաքում Էրդողանին Հաագայի դատարան ուղարկելու համար
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան