Ներքին 2 տարի առաջ - 13:00 13-07-2024

Ազգային ժողովի բակում շուրջ 30 հազար դոլարով սրճարան-բար կկառուցվի. Հետք

Մինչև տարեվերջ Ազգային ժողովի բակում ամառային սրճարանի տաղավար՝ բար է կառուցվելու։ Այս մասին հայտնում է «Հետք»-ն ու մանրամասնում, որ Ազգային ժողովը 2024 թվականի հունիսի 21-ին 11,5 մլն դրամ (մոտ 30 հազար դոլար) արժեքով պայմանագիր է կնքել «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի հետ։

Ընկերությունն ընտրվել է էլեկտրոնային աճուրդով, սահմանվել է 11,5 մլն մեկնարկային գին։ Աճուրդին մասնակցող ընկերություններից մեկը՝ «Գլոբալ Սուփորթ» ՍՊԸ-ն, մեկնարկային գնից 100, իսկ հաղթող ընկերությունից 500 դրամ ավելի է առաջարկել՝ 11 մլն 500 հազար 100 դրամ, իսկ մյուս մասնակիցը՝ «Ֆուտբոլային դարբնոց» ՍՊԸ-ն, ամառային սրճարանի կառուցումը գնահատել է 660 մլն դրամ։ Արդյունքում ընտրվել է «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ն, պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 11 մլն 499 հազար 600 դրամ։

Ըստ կցված հատակագծի՝ տաղավարը 5,2 մետր երկարություն և 3,1 մետր լայնություն պիտի ունենա: Անհրաժեշտ կենցաղային տեխնիկան (սառնարաններ, սառցարաններ և այլն) ձեռք բերելու համար առանձին մրցույթ է հայտարարվել։

Գնահատող հանձնաժողովի քարտուղար Ռուզաննա Հովհաննիսյանն էլ «Հետքի» հետ զրույցում նշեց, որ տաղավարի հարևանությամբ նաև սեղան-աթոռներ են տեղադրվելու, որոնց համար ևս առանձին մրցույթ է հայտարարվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
18:24 ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը. Սուրենյանց