Մամուլ 2 տարի առաջ - 08:00 13-07-2024

Ինչի՞ հաշվին է աճ գրանցել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական վիճակագրական տվյալներով, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը այս տարվա առաջին հինգ ամսվա կտրվածքով էական աճ է արձանագրել՝ միանգամից 2,2 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Առաջին չորս ամսվա տվյալները ներկայացնելիս նշել էինք, որ «փաշինյանական դիվերսիֆիկացիան» հանգեցրել է նրան, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից էապես մեծացել է: Իսկ ի՞նչ վիճակ է «հնգամսյակի» տվյալներով, գուցե Արևմուտքի հետ ցուցանիշները որոշակի փոփոխությո՞ւն են կրել: Պարզվում է՝ ոչ:

Ավելին, ԵՄ հետ ընդհանուր ապրանքաշրջանառությունը գրանցել է 23,7 տոկոս անկում, մասնավորաբար՝ Ֆրանսիայի պարագայում անկումը կազմել է 18 տոկոս, Գերմանիայի պարագայում՝ 35,9: ԵՄ անդամ բոլոր երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 877 մլն դոլար (Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 16,3 մլրդ): Ոչ պակաս տխուր է պատկերը ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններում. ապրանքաշրջանառությունը կազմել է ծիծաղելի 193 մլն դոլար՝ գրանցելով 37,2 տոկոս անկում: Պարզվում է՝ շատ ավելի՝ 2,8 անգամ աճ է արձանագրել Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը՝ կազմելով 7,5 մլրդ դոլար: Հարևաններից Իրանի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 6 տոկոսով, Վրաստանի հետ՝ 3 տոկոսով:

Բարեբախտաբար, էական աճ է գրանցել Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը՝ ամբողջ 54 տոկոսով, սակայն Չինաստանի հետ առևտուրը կազմում է ընդամենը 1,2 մլն դոլար: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա արտաքին առևտրի ծավալները նորից աճ են գրանցել, այս անգամ՝ 2,8 անգամ՝ հասնելով 7,5 մլրդ դոլարի: Ճիշտ է, նորից աճ է գրանցվել ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառության ցուցանիշներում, ընդ որում՝ ահռելի՝ մոտ 7,2 անգամ, հասնելով 3,3 մլրդ դոլարի, սակայն տնտեսագետների գնահատմամբ, դարձյալ գործ ունենք նույն Ռուսաստանի հետ՝ այլ «փաթեթավորմամբ»: Ու նորից ստացվում է նույն վիճակը՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից տատանվում է 60-70 տոկոսի սահմաններում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան