Մամուլ 2 տարի առաջ - 08:20 12-07-2024

Փաշինյանը կայցելի Արագածոտն. ինչ է այս անգամ խոստանալու․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանն անակնկալ կերպով, նախօրեի ուշ երեկոյան փոխել է պլանները եւ Արագածոտնի մարզային ղեկավարությանը տեղեկացրել, որ մարզ, մասնավորապես` Ծաղկահովիտ համայնք, կայցելի ոչ թե հուլիսի 11-ին, ինչպես նախապես պլանավորել էր, այլ՝ առաջիկա օրերին։ Թե կոնկրետ որ օրը, վարչապետի աշխատակազմը չի հստակեցրել՝ չբացառելով, որ գուցե այսօր կամ վաղը։

Մենք գրել էինք, որ Փաշինյանի այցի նպատակն ասֆալտապատված ճանապարհների բացմանը մասնակցելն է, գնում է ասֆալտը ստուգելու: Բացի այդ, նաեւ այստեղ նախատեսում են ՔՊ-ի տարածքային կառույց բացել՝ կոնկրետ Ալագյազ համայնքում:

Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը որոշել է ուժեղացնել ՔՊ տարածքային կառույցները, մինչեւ վերջերս Ծաղկահովիտ-Ապարան միասնական կառույց էր գործում, այսուհետ առանձին-առանձին երկու խոշորացված համայնքում էլ ՔՊ-ն կառույց կունենա։ 6 տարվա ընթացքում Փաշինյանը հաճախ է այցելել Ծաղկահովիտ, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել անգամ պատերազմից հետո: 2021-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հենց այդ գյուղում նա սպառնաց «շինել» ընդդիմությանը: Հիշեցնենք, որ 22 թվականի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն այստեղ հավաքագրեց համայնքի 20-ամյա ղեկավար Նորաին Հակոբյանին, ով, գլխավորելով ՔՊ ցուցակը, դարձավ համայնքի ղեկավար։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան