Ներքին 2 տարի առաջ - 16:22 10-07-2024

ԱՄՆ-ը ևս 2.4 մլն դոլար կտրամադրի ՀՀ-ին

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հայտնել է Հայաստանին տրամադրվելիք ևս 2.4 մլն դոլարի ֆինանսավորման մասին։

«Այն կօգնի ամրապանդելու իրավական դաշտը, որպեսզի տեխնոլոգիաներն այնպես զարգանան, որ պաշտպանված լինեն քաղաքացիների անձնական տվյալները, և որպեսզի երաշխավորված լինեն քաղաքացիների, մարդու իրավունքները»,- ասել է նա՝ անդրադառնալով ՀՀ-ում տեխնոլոգիական նորարարությունների խթանման և կիբեռանվտանգության ապահովման ոլորտներում ԱՄՆ-ՀՀ գործընկերությանը:

Նա նաև ասել է. «Այսօր ես հայտարարում եմ կարևորագույն մի գործընկերության մասին, որի նպատակն է օգնել Հայաստանի պարենային անվտանգությանը։ Մենք աշխատում ենք ամերիկյանի մի ընկերության հետ, որի ղեկավարը սփյուռքահայ է։ Ընկերությունը կաջակցի գյուղատնտեսության ոլորտում հետազոտության մշակումներին, որպեսզի սննդի ներքին արտադրությունը խթանվի։

Ըստ Փաուերի՝ «ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանի կողքին կանգնել, ԱՄՆ-ն պատրաստ է հայերի կողքին կանգնել։ Մենք պատրաստ ենք կողքին կանգնել հանուն այն ապագայի, որն այսօր կառուցում է հայ ժողովուրդը»։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել