Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:22 10-07-2024

Ալեն Սիմոնյանը հայտնվել է կայսրության անցանկալի հյուրերի ցանկում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։ Նրա նորանշանակ օգնական Մովսես Հարությունյանը հարցին, թե որն է չմեկնելու պատճառը, ասաց․ «ԱԺ արտահերթ նիստը»։ Արտահերթը գումարվելու է հուլիսի 11-ին, սակայն այն կարող էին փոխխոսնակները վարել: Մենք Ալեն Սիմոնյանի խոսնակին այս դիտարկումն ուղղեցինք, նա ասաց, որ հավելյալ մեկնաբանություն չունի։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եւ մշտապես գլխավորել է հայկական պատվիրակությունը։ Այս տարվա բացակայության պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, նրա հակառուսական հայտարարություններն են: Ռուսաստանի երբեմնի սիրելի պաշտոնյան՝ Ալեն Սիմոնյանը, ով ջերմ հարաբերություններ ուներ ռուսական բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հետ, հայտնվել է կայսրության անցանկալի հյուրերի ցանկում: Մեր աղբյուրների վստահեցմամբ՝ երկուստեք է այդ վերաբերմունքը, ինքն էլ ինչ-որ պահից հակառուս է դարձել եւ իր չսիրած սորոսական շրջանակների հետ ձուլվել։ Բացի դա, գրել էինք, որ ներիշխանական վերադասավորումներ են ընթանում՝ աշխարհաքաղաքական զարգացումներին համընթաց: Դեպի Պուտինի գիրկը նետվող Նիկոլ Փաշինյանին փորձում են հակակշռել Արեւմուտքին փարվող Ալեն Սիմոնյանով։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել

Ձեզ գուցե հետաքրքրի