Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:00 12-06-2023

Ջորջ Սորոսն իր ֆոնդային կայսրության վերահսկողությունը հանձնել է 37-ամյա որդուն

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը իր ֆոնդային կայսրության վերահսկողությունը փոխանցնել է իր 37-ամյա որդուն՝ Ալեքսին։ Ինչպես փոխանցում է The Wall Street Journal-ը, բաժնետոմսերի արժեքը գնահատվում է 25 միլիարդ դոլար։

Հաղորդվում է, որ դեռևս 2022 թվականի դեկտեմբերին Սորոսի Բաց հասարակությունների հիմնադրամի տնօրենների խորհուրդը հոր փոխարեն նախագահ ընտրեց Ալեքս Սորոսին: Վերջինս ներդրումային կոմիտեի ընտանիքի միակ անդամն է, որը վերահսկում է Soros Fund Management ընկերությունը։ Այս ընկերությունը կառավարում է Սորոսի հիմնադրամի և ընտանիքի միջոցները:

Ալեքս Սորոսը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է, որ կշարունակի աջակցել ամերիկացի ձախ քաղաքական գործիչներին և զբաղվել ԱՄՆ ներքին քաղաքականությամբ, քանի որ իրեն համարում է քաղաքականապես ավելի ակտիվ, քան իր հայրն է։ Նա նշել է, որ ավելի է ընդլայնելու իր հոր քաղաքական նպատակները, բայց որդեգրելու է այլ սկզբունքներ, ինչպիսիք են քվեարկության ու հղիության վաղ ընդհատման իրավունքները, սեռային հավասարությունը:

Սորոսի որդին հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է ԱՄՆ նախկին նախագահ ​​Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու հնարավորությունը։ Նա ընդգծել է, որ իր ընտանիքը մեծ ներդրում կունենա 2024-ի նախագահական ընտրություններում դեմոկրատներին աջակցելու գործում։

Վերջերս Սորոսի անունը շոշափվել է այն սկանդալային պատմության մեջ, որը կապված է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրված մեղադրանքների հետ։ Թրամփը Սորոսին մեղադրում է Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգին ֆինանսավորելու մեջ եւ ենթադրում, որ նա է մեղավոր այն գործի հարուցման համար, որով ինքը մեղադրվում է մեծահասակների ֆիլմերի աստղ Սթորմի Դենիելսին լռության դիմաց 130 հազար դոլար վճարելու համար:

Ամենից շատ դիտված

23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»
21:28 «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ