Ներքին 2 տարի առաջ - 14:35 08-07-2024

Երևանի կենտրոնում «Nissan»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ «Դաբլթրի բայ Հիլթոն Երևան» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ըստ նախնական տեղեկությունների պայթյունը առաջացել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում, որը ունեցել է հեղուկ գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ և մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները իրենց ուժերով մարել են կրակը։ Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Պայթյուն-հրդեհի հետևանքով 2 քաղաքացի տեղափոխվել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։

Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը։

Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում