Ավելին 1 տարի առաջ - 21:44 18-07-2025

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ:

Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։

Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։

Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ Բոնդին էլ նշել է, որ դատախազները գտնվում են դեպքի վայրում և «պարզում են մանրամասները»։

Ականատեսների խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ իրավապահ մարմինները զինամթերք էին տեղափոխում մեկ վայրից մյուսը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում