Արտաքին 2 տարի առաջ - 17:10 07-07-2024

ԱՄՆ դեսպանը Վրաստանի իշխանություններին բացատրել է համատեղ զորավարժությունները չեղարկելու որոշումը

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը մեկնաբանել է երկրի պաշտպանության նախարարության արձագանքը, որն անհասկանալի է համարում Noble Partner համատեղ զորավարժությունները հետաձգելու որոշումը, հայտնում է Sova-ն։ Փոխանցում է News.am-ը։

Դեսպանը պարզաբանել է, որ այս հարցում անհասկանալի ոչինչ չկա, քանի որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև շարունակվում է երկկողմ հարաբերությունների վերանայումը։

«Սա, իհարկե, ցավալի է, բայց անհասկանալի ոչինչ չկա։ Մենք խոսել ենք այս հարցի մասին, և պետքարտուղարը հստակ հայտարարել է, որ մեր երկկողմ հարաբերությունները վերանայվում են, ուստի այս համատեքստում այս զորավարժությունները չեղարկվել են որոշ անձանց, այդ թվում՝ իշխող կուսակցության անդամների, հրապարակային հայտարարությունների պատճառով»,- ասել է նա։

Միաժամանակ Դաննիգանը հույս է հայտնել, որ «մեր հարաբերությունները հավասարակշռված կլինեն»։

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր Վրաստանի հետ Noble Partner համատեղ զորավարժությունների անժամկետ հետաձգման մասին՝ երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայման շրջանակներում։

Իր հերթին, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին Պենտագոնի հայտարարությունը «անհասկանալի որոշում» էր անվանել։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է երկրի պաշտպանության համար վտանգների մասին՝ կապված ԱՄՆ-ի հետ զորավարժությունների չեղարկման հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը