Արտաքին 5 տարի առաջ - 18:47 09-09-2021

Օկուպացված Բերձորում շարունակվում են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները

Ադրբեջանցի և թուրք զինվորները երկու երկրների միջև ռազմական համագործակցության վերաբերյալ զորավարժություններ են անցկացնել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Բերձորի (Լաչին) շրջանում: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Համատեղ զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 6-ին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ երկու «եղբայրական երկրների» զինվորները Լաչինում իրականացնում են համատեղ վարժանքներ հատուկ նշանակության ուժերի գործողություններով:

Զորավարժության ընթացքում զինվորները կատարել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հետախուզություն դժվար տեղանքում, դարանակալում հանգուցային ճանապարհներում, ահաբեկչական և դիվերսիոն խմբերի ոչնչացում մարտադաշտում, խոչընդոտների հաղթահարմամբ հակառակորդի թիրախներին հասնել և այլն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը

Ձեզ գուցե հետաքրքրի