Արտաքին 2 տարի առաջ - 14:16 07-07-2024

Վորոնեժի մարզում անօդաչուի հարվածից զինամթերքի պահեստ է այրվում

Ռուսաստանի Վորոնեժի մարզի Պոդգորենսկի շրջանում այս գիշեր անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո հրդեհ է բռնկվել պահեստում, որտեղ «պայթյունավտանգ առարկաներ» էին պահվում, հաղորդում են տեղական իշխանությունները: Խոսքը ենթադրաբար զինամթերքի պահեստի մասին է, նշում է «Ազատության» "Настоящее время" ծրագիրը: Հաղորդում է Azatutyun.am-ը։

Նահանգապետ Ալեքսանդր Գուսևի փոխանցմամբ՝ անօդաչուները խոցվել են հակաօդային պաշտպանության կողմից, իսկ հրդեհը բռնկվել է դրանց վայր ընկած բեկորներից:

Ըստ Գուսևի՝ տուժածներ չկան: Արտակարգ իրավիճակների ծառայությունները և զինվորականները ջանում են մարել հրդեհը: Իշխանություններն ավտոբուսներ են պատրաստել մերձակա բնակավայրերից բնակչության հնարավոր տարհանման համար:
Ավելի ուշ նահանգապետը հայտնել է, որ Պոդգորենսկի շրջանի բնակավայրի տարածքում արտակարգ իրավիճակ է սահմանվել, բնակիչներին տարհանում են: Բնակավայրի անունը չի հրապարակվում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության առավոտյան հաղորդագրությունում Վորոնեժի մարզի վրա անօդաչուների հարձակումը չի հիշատակվում, նշված է միայն Բելգորոդի մարզի երկնքում խոցված մեկ անօդաչու թռչող սարքի մասին:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան