Արտաքին 41 րոպե առաջ - 13:43 24-10-2026

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին

Ռուսական զորքերը հարվածել են էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք կիրառվում են ուկրաինական ԶՈւ-ի կողմից:

Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ Զինված ուժերի զորախմբերի օպերատիվ-տակտիկական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող ապարատների, հրթիռային զորքերի և հրետանու կողմից հարված է հասցվել ուկրաինական ԶՈւ-ի կողմից օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, հեռահար անօդաչու թռչող ապարատների պահպանման և արձակման վայրերին, ինչպես նաև 147 շրջանում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված