Արտաքին 4 տարի առաջ - 12:16 27-04-2022

Բելգորոդի մերձակայքում զինամթերքի պահեստ է բռնկվել

ՌԴ Բելգորոդի մարզի Ստարայա Նելիդովկա գյուղի մոտ հրդեհ է մարվել։ Ոչ ոք չի տուժել: Այս մասին հաղորդել է տարածաշրջանային ԱԻՆ ղեկավար Սերգեյ Պոտապովը։ Ավելի վաղ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ում գրել էր, որ գյուղում, ըստ նախնական տեղեկությունների, զինամթերքի պահեստ է հրդեհվել։ Մինչ այդ մարզպետը խոսել է պայթյունների ձայների մասին։ Ցանցում տեսահոլովակ է հայտնվել՝ երկնքում առկայծումով։



Լույս ապրիլի 27-ի գիշերը պայթյունների ձայներ են լսել Կուրսկի բնակիչները․ հաղորդագրություններ են ստացվել ինչպես քաղաքի կենտրոնից, այնպես էլ ծայրամասերից։ Նախնական տվյալներով՝ աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Զոհեր և ավերածություններ չկան, հաղորդել է Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
Վորոնեժում, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա, երկու պայթյուն է որոտացել։ Նահանգապետ Ալեքսանդր Գուսևի խոսքով, հակաօդային պաշտպանության համակարգ է աշխատել, որը հետախուզական անօդաչու թռչող սարք է խոցել։ Տարածաշրջանի բնակիչների կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում, գրել է նա Telegram-ում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի