Արտաքին 4 տարի առաջ - 20:28 23-03-2022

Թուրքիայում կբացվի Amazon-ի ապրանքների պահեստ

Ինտերնետային առևտրով զբաղվող հանրահայտ «Amazon» ընկերությունը հայտնել է Թուրքիայում 100 մլն դոլարի ներդրում անելու մասին: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այդ գործընթացի շրջանակներում Ստամբուլում բացվելու է Amazon-ի ապրանքների պահեստ: Միաժամանակ ընկերությունը հայտնում է, որ տարբեր հաստիքների համար բացվելու է շուրջ 1000 աշխատատեղ:
Այս պահին արդեն սկսվել են սպասարկման ոլորտի աշխատողների հավաքագրումը:
Նշենք, որ Amazon-ը Թուրքիա է մուտք գործել 2018 թվականին: