Ֆիլիպինների Ռազմաօդային ուժերի չորս օդաչու է զոհվել Բատանգասում ուսումնական թռիչքի ընթացքում SF-260 երկու ինքնաթիռների վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է Philippine Daily Inquirer-ը:
Միջադեպի կապակցությամբ Ֆիլիպինների ՌՕՈւ-ն ժամանակավորապես կասեցրել է բոլոր թռիչքները՝ ավիաաղետի պատճառների քննության ընթացքում:
Ֆիլիպինների ՌՕՈւ տվյալներով՝ երկու ինքնաթիռներն էլ կործանվել են Լիպա քաղաքի «Ֆերնանդո» ավիաբազայի պարագծի սահմաններում: