Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:01 24-06-2024

Փաշինյանի հետևից․ Խոհանոցում չեմ կարողանում մի բան պատրաստել, թուրքը դիմացն է․ Ներքին Հանդի բնակիչ

«Այս պահին կրակոցներ չկան, հրադադար է, բայց անհանգիստ ենք, քանի որ 3 կողմից շրջափակված ենք ադրբեջանցիներով»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Ներքին Հանդի բնակիչը։

«Ընդամենը մի ճանապարհ կա դեպի Կապան։ Չենք օգտվում մեր դաշտերից, անտառներից, մեր գերեզմանոցը իրենց վերահսկողության տակ է։ Ադրբեջանցիների դիրքը գերեզմանոցից մոտ 50 մետր հեռավորության վրա է, 2022 թվականի սեպտեմբերից չենք կարողանում մեր հարազատների շիրիմներին այցելել»,- ասաց Ներիքն Հանդի բնակիչ Լևոնը։

Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում եղել էր նաև թշնամու նշանառության տակ գտնվող Ներքին Հանդում և մարդկանց հետ խոսել սահմանազատման աշխատանքներից։ Բնակչի խոսքով՝ Փաշինյանն ասել է, որ պետք է ցանկապատ լինի, բայց ամենակարևոր հարցին չի պատասխանել՝ թշնամին հետ շպրտվելո՞ւ է մեր սուվերեն տարածքից, թե՞ ցանկապատը տեղադրվելու է այս պահին առկա սահմաններով․

«Եթե այս ձևով սահմանազատումն արվի, դա նշանակում է այս գյուղի վերջակետը»։

Տիկին Լյուբան էլ մեզ հետ զրույցում ցույց տվեց իրենց խոհանոցի պատուհանից երևացող ադրբեջանական դիրքը, որտեղ ծածանվում է թշնամու դրոշը։

«Խոհանոցում չեմ կարողանում մի բան պատրաստել, թուրքը դիմացն է։ Վեր ենք կենում, թուրքը դիմացներս է։ Իրենց պոստերում աշխատում են, ամրաշինական աշխատանքներ են կատարում։ Վախի մթնոլորտում ապրում ենք։ Երեկոյան որ պառկում ենք քնելու, չեմ կարողանում, դուրս եմ գալիս, իրենց դրոններին եմ նայում։ Մեր դաշտերում, մեր անտառներում այսօր թուրքերն են բնակվում, բոլոր բարձունքները գրավել, նստել են, դպրոցի դիմաց էլ են թուրքերը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիաի 15-ին երկօրյա այցով ուղևորվել էր Սյունիք, բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսել էր սահմանազատման աշխատանքներից։

Oragir.News-ը ևս ուղևորվել է Սյունիքի մարզ, եղել նույն գյուղերում և բնակիչներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս են գնահատում Փաշինյանի այցը, արդյոք գո՞հ են նրա աշխատանքից։

Փաշինյանի հետևից

Թուրքերը մի անգամ ինձ տարել են մեր դաշտերից. Արավուսի բնակիչ

Փաշինյանը լա՛վ է արել, ասել է՝ Արցախը Ադրբեջան է․ թշնամու նշանառության տակ գտնվող Ծավ գյուղի բնակիչ

Ղեկավարը պետք է դուխով լինի, որ դուխով չի, դա արդեն լավ չի. կոռնիձորցիները՝ Փաշինյանի այցի մասին

Եթե քո խելքի բանը չի, դիմում գրի, դուրս արի. Խնձորեսկի բնակիչը՝ Փաշինյանին

Ի՞նչ Փաշինյան, ինքը մեզ հետաքրքիր չի․ Իշխանասարի բնակիչ

Փաշինյանը չի իջել մեքենայից, ժողովրդին չի հանդիպել. Իշխանասարի բնակիչ

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը