Մամուլ 2 տարի առաջ - 08:19 20-06-2024

Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի խոստացած Խաղաղության դարաշրջանն այդպես էլ չի գալիս ո՛չ Արցախն Ադրբեջանին հանձնելուց եւ 120 հազար մարդու տեղահան անելուց, ո՛չ էլ միակողմանի զիջումներից հետո։ Երեկ ՀՀ ԱԳՆ-ն սկանդալային հայտարարություն արեց, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա է ուզում սկսել եւ խաղաղության պայմանագրի կնքումը վիժեցնել։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր արել` կապված Ֆրանսիայի հետ զենքի ձեռքբերման պայմանագրի հետ, թե «Հայաստանի ղեկավարությունը կրելու է Հարավային Կովկասում իրավիճակի սրման եւ պատերազմի նոր օջախի առաջացման ողջ պատասխանատվությունը»։

ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս եւ գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»:

Հիշեցնենք, որ հիշյալ միջոցառումը նախատեսվում է այս տարվա նոյեմբերին, որին ողջ աշխարհից մի քանի տասնյակ երկիր է հրավիրված։ Իշխանական շրջանակներում չեն թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է եղել միակողմանի զիջումների գնալ՝ հուսալով, որ մինչեւ նոյեմբեր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքի։ Իսկ հիմա այլեւս կասկած չունեն, որ Ադրբեջանը չի գնա այդ պայմանագրի ստորագրմանը, քանի դեռ չի ստացել իր բաղձալի «Զանգեզուրի միջանցքը», որին կփորձի տիրանալ նոյեմբերյան միջոցառումից հետո, որպեսզի այդ միջոցառումը չտապալվի։ Ի դեպ, COP 29-ը կարող էր Հայաստանում կայանալ, եթե Հայաստանը չհրաժարվեր իր հայտից` հօգուտ Ադրբեջանի:


Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան