Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:17 10-06-2024

Մաշտոցի պողոտայում երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 10-ին, սպանություն, խուլիգանություն և մարմնական վնասվածք պատճառելու դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 01:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտա 43 հասցեի մոտ մի խումբ անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ վիճաբանել են միմյանց հետ, հնչեցրել հայհոյանքներ, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից մեկը իր մոտ եղած սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վիճաբանության մյուս մասնակիցներին, որոնց պատճառել է մարմնական վնասվածքներ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, Հերացու անվան թիվ 1 համլասարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 05 խումբը Մաշտոցի պողոտա 43 Ա հասցեի մոտից «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող, թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզում են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Քոչարյանն է, ով վնասվածքը ստացել է նշված վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից կտրող-ծակող առարկայով ստացած հարվածից:

Արդեն ժամը 02:35-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 08 խումբը «պոչուկի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզում են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անդրուշ Սարգսյանն է:

Օպերատիվ տվյալներով պարզվում է, որ նա դանակահրավել է Մաշտոցի պողոտայում:

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի վայրում աշխատել են նաև փորձաքրեագետները: Քննիչներն էլ հայտնաբերել են արնանման հետքեր, բոթաս և այլ առարկաներ:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն», «խուլիգանություն» և «մարմնական վնասվածք պատճառելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգմանքները պարզելու, կատաորղի կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ