Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:00 05-12-2024

Երևանում 12 հոգու վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 3 վիրավորի վիճակը ծանր է. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական ոստիկանության ծառայողները պարզել են, որ նրանք են 24-ամյա Գրիշա Ա.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, մյուսը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Ազատ Ծ-ն, ով հիվանդանոց է ընդունվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Երևանի բնակիչ 27-ամյա Մարատ Մ-ն, ով հիվանդանոց է ընդունվել «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ:

Բժիշկները նշված անձանց վիճակները գնահատել են ծանր:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Երևան քաղաքի և Կոտայքի մարզային վարչության ծառայողները համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, դրա արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Վահե Հ.-ի և Հարութ Տ.-ի միջև ծագած վիճաբանության վերաբբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով երեկ՝ 23:00-ի սահմաններում Աշտարակի խճուղի 50/8 հասցեի մոտ, նախապես պայմանավորվելով հավաքվել են Հարութ Տ.-ի կողմից Երևանի բնակիչ 27-ամյա Ռազմիկ Պ.-ն և Մարատ Մ.-ն, իսկ Վահե Հ.-ի կողմից Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Սարգիս Ս.-ն, Գրիշա Ա.-ն, Ազատ Ծ-ն, Երևանի բնակիչ 21-ամյա Սուրեն Ա.-ն, ոմն Գագիկը, Մելքոնը, Վլադը, Համոն, որի ընթացքում կողմերի միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի՝ միմյանց հասցրել են հարվածներ՝ այդ ընթացքում միմյանց հասցեին տալով հայհոյանքներ, ինչի արդյուքնում էլ, ըստ օպերատիվ տեղեկությունների, Ռազմիկ Տ.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Ազատ Ծ.-ին և Գրիշա Ա.-ին:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որը հնարավոր է փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին