Ներքին 1 տարի առաջ - 16:02 31-01-2025

Նորագավիթում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. հայր ու որդի հոսպիտալացվել են. shamshyan.com

Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տուժածներ։ Քիչ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվում, որ նշված հասցեից դանակահարության հետևանքով «Գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության 63 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 2 քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 21-ամյա Դանիել Հ․-ն է՝ ում առողջական վիճակը միջին ծանրության է և 54-ամյա Գեորգի Հ․-ն, որի առողջական վիճակը բավարար:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 140 հիմնական դպրոցի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 22-ամյա Մուշեղ Հ․-ի, եղբոր 20-ամյա Խորեն Հ․-ի, հայրիկի, Երևանի բնակիչ 45-ամյա Մանուկ Հ․-ի, նրանց ազգականի և վիրավորների միջև, որն էլ վերածվել է ծեծկռտուքի և դանակահարության։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը