Ներքին 2 տարի առաջ - 14:30 08-06-2024

Անվտանգության երաշխիքներ չկան․ Վրաստան տանող նոր ճանապարհը վերահսկելու է Ադրբեջանը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ադրբեջանին հանձնվող՝ դեպի Վրաստան գնացող, Կիրանց գյուղում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունն Ադրբեջանի սահմանից 19 մետր է։

«Մոտավորապես այդքան է կառավարության նիստերի դահլիճի դռան և ճանապարհը կառուցող Գնել Սանոսյանի աթոռի հեռավորությունը»,- ասել է նա։ Oragir.News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։

Մեր զրուցակիցը նշեց՝ տեղյակ չէ, թե որքանով է տեղեկությունը հավաստի, քանի որ դեռևս պաշտոնական պարզաբանում չի ներկայացվել։ «Հաշվեք այդ ճանապարհն Ադրբեջանին է. Այն Հայաստանի Հանրապետության տարածքում է, բայց, եթե ճանապարհը ադրբեջանցի սահմանապահից 19 մետր հեռավորության վրա է, այն չի կարող անվտանգ լինել»,- ասաց նա։

Փորձագետը նկատում է, որ եթե անգամ տեսականորեն ճանապահի հեռավորությունը մեծացվի, դա նույնպես հարցի լուծում չէ․ «Նույնիսկ, եթե 190 մետր հեռավորություն լինի, դա հարցի լուծում չէ, որովհետև երաշխիքներ չկան։ Այդ մասին ես չեմ ասում, երկրի ղեկավար կոչեցյալն է ասում, որ այն ինչ հանձնվեց ոչ թե պատերազմը բացառելու, այլ դրա ռիսկերը նվազեցնելու համար էր»։

Նահապետյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ցանկացած հեռավորության դեպքում էլ ճանապարհն անվտանգ չի լինի, քանի որ այն գտնվելու է ոչ բարեկամ երկրի վերահսկողության ներքո, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի։ Նա շեշտում է՝ չկան նաև միջնորդ, կամ միջնորդներ, որոնք հարյուր տոկոսով կերաշխավորեն, որ կողմերի միջև ռազմական գործողություններ չեն լինի։ «Միջպետական ճանապարհը ստրատեգիական նշանակություն ունեցող կոմունիկացիա է, իսկ ստրատեգիական շարժ ունեցող կոմունիկացիան հակառակորդի ուղղակի խոցելիության տիրույթում կառուցելն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։ Ռազմական փորձագետը միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանին հորդորեց իր ընտանիքի անդամների հետ երթևեկել Գորիս-Կապան ավտոճանապարհով, որը դեռևս 2020-ին էր հանձնվել Ադրբեջանի վերահսկողությանը։

«Փաշինյան Նիկոլը թող իր տիկնոջը և ընտանիքի անդամներին, ովքեր դրսում են, ներս հրավիրի և նրանց հետ երթևեկի օրինակ Գորիս-Կապան ավտոճանապարհի Ճակատենի 21 կմ-անոց հատվածով։ Թող գնան այնտեղ, որտեղ ադրբեջանցիներն են, իջնեն այդ հատվածից 19 մետր հեռավորության վրա գտնվող մի վայրում և մեր տարածքով ոտքով քայելելով գան»,- ասաց Նահապետյանը և զայրույթով արձանագրեց․ «Եթե չի գնում, ուրեմն ինչ, իր արյունն ավելի՞ կարմիր է, քան ՀՀ մյուս քաղաքացիներինը, որոնց ասում են ադրբեջանցիների տարածքով անցեք, կամ նրանց հարևանությամբ երթևեկեք ու գնացեք Վրաստան»։

Հիշեցնենք որ ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ավելի ուշ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտնել էր Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում սահմանազատման հետագա գործողությունների մասին։ Նրա խոսքով՝ Կիրանցի տարածքում կա 11 կետ, որոնք ենթակա են սահմանազատման։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում