Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:50 07-06-2024

Հովհաննես Հովհաննիսյանները տարբեր են լինում. ԵՊՀ-ն պահանջում է հերքում

Օրեր առաջ Oragir.News-ը հրապարակել էր «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ, ԵՊՀ հանրային կապերի ծառայության նախկին գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինը նշում էր, որ ԵՊՀ-ում «տրամաբանությունը, փաստարկումն ու ճարտասանությունը» ներդնելու և զարգացնելու համար ԵՊՀ այսրոպեական ռեկտորին 60 000 ԱՄՆ դոլար է հատկացվել։

ԵՊՀ ռեկտորի օգնական, մամուլի խոսնակ Քնար Միսակյանը դիմել է Oragir.News-ի խմբագրություն՝ տեղեկացնելով, որ հրապարակված հոդվածում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ «Օրագիր․news» լրատվական կայքում 05․06․2024 թ․ «Բուհում «տրամաբանություն» ներդնելու համար ԵՊՀ այսրոպեական ռեկտորին 60 000 ԱՄՆ դոլար է հատկացվել» վերտառությամբ հրապարակված հոդվածում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Օրագիր․news» լրատվական կայքին առաջարկում ենք հրապարակել հերքում՝ համաձայն ՀՀ զանգվածային լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածի պահանջների»։

ԵՊՀ-ի նման ձեռագրով հերքման պահանջները կարծես թե սովորական են դառնում․ նրանք պահանջում են հերքել, որ սուտ է, իսկ թե կոնկրետ ինչն են հերքում՝ չեն մանրամասնում։ Իսկ գուցե հերքում են, որ Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտո՞րն է։

Թերևս, օգտագործում են առիթն ու նման գործելաոճով փորձում են հերքել կասկածելի համարվող ամեն ինչ, սակայն հերքումն այդպես չի լինում։ Հերքման համար պետք է ուղարկել համապատասխան տեքստ, որտեղ հստակ նշված կլինի ամեն ինչ և կհասկացվի, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Իսկ վերոնշյալ հերքման պահանջի տեքստից կարելի է ենթադրել, որ ԵՊՀ ռեկտորն իր աշխատակազմով տարրական կանոններին չի տիրապետում։

Նշենք, որ Oragir.News-ին հաջողվել է պարզել որոշ մանրամասներ՝ վերոնշյալ գրառման հետ կապված։ Մասնավորապես, մեր տեղեկություններով, ԵՊՀ-ում «տրամաբանությունը, փաստարկումն ու ճարտասանությունը» ներդնելու և զարգացնելու նախագիծ իսկապես շրջանառվում է։ Նախագծի համար հատկացնելու մասին տեղեկությունը ևս իրականություն է, սակայն պարզել ենք, որ խոսքը ոչ թե ԵՊՀ ռեկտոր, աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանի մասին է, այլ մեկ ուրիշ աշխատողի՝ կրկին նույն անուն ազգանունով։



Իսկ այս ամենը կարող էինք ոչ թե պարզել մենք, այլ շարադրված լիներ ԵՊՀ մամուլի խոսնակի կողմից ուղարկված հերքման պահանջի մեջ։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով
22:41 Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
19:34 Փողը մենք ենք հավաքում, դեսպանատունը չի օգնում․ ինչ է լինում, երբ հնդիկ աշխատողը մահանում է Հայաստանում
19:28 Գեղարքունիքի մարզում «ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար