Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:35 06-06-2024

5 օր՝ ոտքով. Երևանի փողոցները փակում են առանց նախօրոք տեղեկացնելու

Քաղաքապետարանը հունիսի 5-ին հայտարարություն է տարածել տեղեկացնելով, որ «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնի կազմակերպչական աշխատանքների, տաղավարների և բեմերի տեղադրման և այլ բարձր ձայնով մոնտաժային և ապամոնտաժային աշխատանքների իրականացման նպատակով մի քանի փողոցների երթևեկությունը դադարեցվելու է միջոցառումներից 2 օր շուտ՝ հունիսի 5-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած մինչև հունիսի 10-ի առավոտյան ժամը 08:00-ը:

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակի՝ Հայկ Կոստանյանի հետ, որը մեր հարցին, թե ինչո՞ւ նախօրոք չի զգուշացվել քաղաքացիներին փողոցները փակելու մասին, պատասխանեց.

«Քաղաքապետարանը ինքնուրույն որոշում չի կայացնում փողոցներ փակելու վերաբերյալ։ Մենք ուղարկում ենք Պարեկային ծառայություն, իրենցից թույլտվություն ենք վերցնում, նոր կարողանում ենք ինֆորմացիան հրապարակել»։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ, հասկանալու համար, թե ե՞րբ է քաղաքապետարանը դիմել իրենց փողոցները փակելու հայտարարությունը տարածելու հարցով, և ինչո՞ւ քաղաքացիներին ավելի վաղ չեն տեղեկացել այդ մասին։ Վերջինս պատասխանեց, որ քաղաքապետարանը տեղեկացրել է քաղաքացիներին։ Սակայն թե երբ էր քաղաքապետարանը դիմել իրենց, դժվարացավ պատասխանել, ասելով, որ կփորձի ճշտել և լրացուցիչ տեղեկացնել մանրամասները։

Հիշեցնենք, որ փառատոնի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված փակ են լինելու հետևյալ փողոցները՝

• Սարյան-Եկմալյան խաչմերուկից դեպի Սարյան-Պուշկին խաչմերուկը: Սարյան փողոցից դեպի Եկմալյան փողոց տանող ներքին փողոցը բաց կլինի երթևեկության համար:

• Պուշկինից-Սարյան խաչմերուկից դեպի Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկը:

• Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Սպենդարյան-Մոսկովյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Սպենդարյան փողոցով դեպի Մոսկովյան 28 շենքի ետնաբակը՝ միայն բնակիչների համար անցանելիությամբ:

• Սպենդարյան-Մոսկովյան խաչմերուկից դեպի Մոսկովյան-Զորյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Բաղրամյան-Մաշտոց հատման հատվածի անցանելիությամբ:

• Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Թումանյան-Փարպեցի խաչմերուկը՝ Փարպեցու փողոցով ձախ դեպի Թումանյան փողոց անցանելիությամբ:

Պատճառված ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով
22:41 Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
19:34 Փողը մենք ենք հավաքում, դեսպանատունը չի օգնում․ ինչ է լինում, երբ հնդիկ աշխատողը մահանում է Հայաստանում
19:28 Գեղարքունիքի մարզում «ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար