Ներքին 2 տարի առաջ - 18:22 04-06-2024

Դանակահարություն՝ Գեղարքունիքում. վիրավորը ոստիկաններին հայտնել էր, որ կոտրված ապակիների վրա է ընկել. shamshyan.com

Մայիսի 31-ին դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։10-ին սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժին են զանգահարել Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից և հայտնել, որ «Ձախ ազդրի հետին մակերեսի վերին առաջնային շրջանի կտրած-ծակած վերքեր՝ արտաքին արյունահոսությունով, ձախ ծոծրակային շրջանի կտրած-ծակած վերք, հետանցքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Գոռ Կ․-ն է:

Տուժածը ոստիկաններին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է կոտրված ապակիների կտորների վրա վայր ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 19։30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում «Վարդենիս» ցուցանակի մոտակայքում, վիճաբանության ընթացքում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Արմեն Մ․-ն սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Գոռ Կ․-ին՝ պատճառելով վերը նշված վնավածքները:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցներ՝ Արմեն Մ․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը