Ներքին 5 ամիս առաջ - 22:58 13-04-2026

69-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ  հարևանները մեկ տարի առաջ ծեծի են ենթարկել, ջուր են լցրել իր վրա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 69-ամյա Մարիամ Ա․-ն և հայտնել, որ մոտ մեկ տարի առաջ իր հարևաններ Սուսաննան և Լուիզան իրեն ծեծի են ենթարկել, իսկ մարտի 4-ին իր բնակարան բարձրանալիս դույլով ջուր են լցրել իր վրա, ինչպես նաև հայտնել է, որ Շիրվանզադե 11 հասցեում բնակվող Օֆելյա Ս․-ն և Գառնիկ Գ․-ն իրեն վարկաբեկող տեղեկություններ են տարածում, գողություններ են կատարում, ցանկանում են իրեն վտարել Հայաստանից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սուսաննան հանդիսանում է Երևանի բնակիչ 65-ամյա Սուսաննա Պ․-ն, Լուիզան հանդիսանում է Երևանի բնակիչ 42-ամյա Լուիզա Ու․-ն, իսկ Օֆելյա Ս․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 62-ամյա Օֆելյա Ս․-ն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում