Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:55 31-05-2024

Երևանում բացվել է ԵՄ առաքելության կապի և աջակցության նոր գրասենյակը

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը մայիսի 30-ին բացել է իր կապի և աջակցության նոր գրասենյակը՝ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է դիտորդական առաքելության կայքում տարածված հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ առաքելության նորաբաց գրասենյակը կաջակցի ԵՄ առաքելության մանդատի և գործունեության իրականացմանն` ամրապնդելով նրա ներգրավվածությունը Հայաստանի մայրաքաղաքում գործող ազգային և միջազգային գործընկերների հետ:

«Մեր նոր կապի գրասենյակը կհեշտացնի փոխանակումը և կբարձրացնի համակարգումը Երևանում շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու առաքելության մանդատի իրականացմանը։ Այն նաև ծառայում է որպես աշխատատեղ մեր անձնակազմի համար»,- ասել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

Նոր գրասենյակի բացմամբ՝ ՀՀ-ում ԵՄ առաքելությունն այժմ գործում է Հայաստանի յոթ տարբեր վայրերում․ առաքելության առաջնային հենակետերը տեղակայված են Եղեգնաձորում, Ջերմուկում, Մարտունիում, Իջևանում, Գորիսում և Կապանում։

Մինչ օրս առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանին հայկական կողմից իրականացրել է ավելի քան 2300 պարեկություն։

Առաքելությունն իր գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարի 20-ին և ներկայում ունի առաքելության 132 անդամ՝ ԵՄ անդամ 23 պետություններից: Քաղաքացիական առաքելությունն ունի երկամյա մանդատ, որը գործում է մինչև 2025 թվականի փետրվարը:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը