Մամուլ 2 տարի առաջ - 08:55 31-05-2024

2 Անահիտ` 2 տարբեր վերաբերմունք․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ում չեն թաքցնում սառը վերաբերմունքը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նկատմամբ, ում պաշտոնավարումը, ըստ լուրերի, մազից է կախված, եւ, ըստ այդ լուրերի, Նիկոլ Փաշինյանը մի հարմար պահի մտադիր է հեռացնել նրան: Երեկ խորհրդարանում բյուջեի անցած տարվա կատարողականը ներկայացնելու եկած նախարար Անահիտ Ավանեսյանի հաշվետվությունը լսելու էին եկել մեկ ձեռքի վրա հաշված ՔՊ-ականներ: Փոխարենը իրենց սրտի ՄԻՊ Անահիտ Մանասյանին հատուկ հանդիսավորությամբ մեկ տասնյակից ավելի ՔՊ-ականներ ուղեկցեցին դահլիճ, եւ քննարկումն էլ անցավ լեփ-լեցուն դահլիճում։ Թեեւ չի բացառվում, որ այդ ներկայացումը հատուկ վերեւներից էր կազմակերպվել` «սրբազան շարժման» քննադատության եւ ոստիկանների իրավունքների պաշտպանության նպատակով:

Ի դեպ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս տարի էլ կրկնօրինակեց Տարոն Մարգարյանին, ով քաղաքապետ եղած ժամանակ երբեք չէր ներկայանում բյուջետային քննարկումներին: Անցյալում Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ հանդիսավոր ելույթ էր ունենում այն մասին, որ դա անհարգալից վերաբերմունք է թիվ մեկ քաղաքական մարմնի նկատմամբ, եւ Մարգարյանին հորդորում էր՝ հավատարիմ մնալ կանոնակարգին եւ ներկայանալ խորհրդարան։ Տիգրան Ավինյանն իր փոխարեն տեղակալ Լեւոն Հովհաննիսյանին էր խորհրդարան ուղարկել։ Հիշեցնենք, որ երեկ էլ ՆԳ նախարարն էր իր տեղակալ Արփինե Սարգսյանին ուղարկել խորհրդարան: Ի դեպ, նախարարի տեղակալ տիկինը բոլոր հնարավոր վայրերում ծաղրում է իր ղեկավարին, թե երկու բառ չի կարողանում ասել, որտեղ խոսելու տեղ կա, ինձ է ուղարկում:

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:48 Պարզվել է «Porsche»-ի հայելիները գողացած կասկածյալի ինքնությունը․ նա պատճառել էր 1 մլն 200 հազար դրամի վնաս

Ձեզ գուցե հետաքրքրի