Մամուլ 2 տարի առաջ - 08:00 25-05-2024

«Հասարակության բևեռացվածությունը միշտ խնդիր է եղել, բայց 2018-ից հետո այն հասել է խայտառակ ծավալների». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման ողջ ընթացքում պաբերաբար շեշտում է հաշտության, հանդուրժողականության, միասնականության անհրաժեշտության և հասարակության բևեռացվածության անթույլատրելիության մասին:

Իհարկե, այնպես չէ, որ նախկինում մենք հասարակության բևեռացվածության խնդիր չենք ունեցել, սակայն փաստ է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արեցին հանրության մեջ առկա բևեռացումը խորացնելու, թշնամանք ու ատելություն սերմանելու համար: Այդուամենայնիվ, պետք է նշել, որ նույնիսկ ոչ այսքան խորացած բևեռացման պայմաններում «նախկինների» օրոք էլ այդ հարցը առաջին պլանում է եղել: Անգամ իշխանության ներսում այդ քննարկումները քաղաքական փոփոխությունների պատճառ դարձան։ Մասնավորապես, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելիս խոսել էր այն մասին, որ «հասարակությունը դեռևս մնացել է բևեռացված», և իր հրաժարականով շանս է տալիս լուծելու այդ խնդիրը:

Ըստ այդմ, նա ասել էր. «Ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել հանրապետության նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան