Արտաքին 2 տարի առաջ - 20:22 20-05-2024

ՄԱԿ ԱԽ-ն լռության րոպեով հարգել է Իրանի ողբերգական ավիավթարի ուղևորների հիշատակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և վթարված ուղղաթիռում գտնվող մյուս ուղևորների հիշատակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահը Ռուսաստանի, Չինաստանի և Ալժիրի խնդրանքով լռության րոպե է հայտարարել։

Անվտանգության խորհուրդը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և մի խումբ այլ պաշտոնյաներ զոհվել են մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատական նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով:

Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահի և նրա պատվիրակության մահվան մասին լուրերը, որոնք վերադառնում էին Ադրբեջանի հետ սահմանին ամբարտակի բացման արարողությունից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․