Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:22 23-03-2024

Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ հարգել են Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը

Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ մարդիկ հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ են խոնարհել ու մոմ վառել՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: Բերել են նաև խաղալիքներ:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Պիկնիկ խմբի համերգից առաջ զինված ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա։

Զոհերի թիվը, վերջին տվյալով, հասել է 143-ի։

Ահաբեկչության մասնակից 11 անձ է ձերբակալվել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգի օր:

Այս պահի տվյալով՝ ահաբեկչության հետևանքով տուժածների ու զոհերի շրջանում հայեր ու ՀՀ քաղաքացիներ չկան:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ