Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 09:02 18-05-2024

Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ, որոնք նախորդ օրը փակել էին Վրաստան-Հայաստան ճանապարհի Կիրանցի հատվածը, իսկ մարզպետի հանդիպումից հետո բացեցին։ Հանդիպումը կայացել է գյուղի դպրոցում, մարզպետի պահանջով՝ առանց լրատվամիջոցների: Փաշինյանի քավորը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է, իսկ իրենց պայքարը թեպետ գյուղի համար է, սակայն որոշ ուժեր՝ սրբազանի գլխավորությամբ, դա օգտագործում են հեղաշրջում անելու համար։ Ասել է նաեւ՝ պետք լինի, պատ կշարենք սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեք ադրբեջանցի սահմանապահներին։ Մարդիկ հիշեցրել են, որ այս իշխանությունն անգամ տները կորցրած Շուռնուխի բնակիչների համար 4 տարում չի կարողացել 10 տուն կառուցել, ուր մնաց սահմանի երկայնքով պատ կառուցեն։ Վստահեցրել է, որ ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցները մշտապես գյուղում կլինեն, կհսկեն իրենց անվտանգությունը:

Քննարկվել է նաեւ փոխհատուցման հարցը՝ առանց կոնկրետ թվեր մատնանշելու, սակայն մեզ ասացին, որ կիրանցեցիներից ոչ բոլորն են նախկինի պես ընդվզել, ոմանք արդեն կոտրվել են եւ պատրաստ են եղել փոխհատուցում ստանալ։ Մարդիկ Ղալումյանից պահանջել են ցույց տալ արդեն դելիմիտացված քարտեզը, սակայն պատասխան են ստացել, որ ինքը չունի այդ քարտեզը: Այս պատասխանը նոր կասկածներ է առաջացրել, որ գուցե վատ պատկերն ավելի վատն է, քան ի սկզբանե էին որոշել։ Ի դեպ, կիրանցեցիները հանդիպումից հետո նկատել են, որ մարզպետն ուղեւորվել է «Կիրանց» հացատուն, նրան է միացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Գյուղում աշխատող մեր գործընկերները փորձել են մտնել հացատուն, սակայն հատուկ ջոկատայինները հսկել են մուտքը եւ ներս չեն թողել։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը․ խմբագրված
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է