Արտաքին 2 տարի առաջ - 19:00 10-05-2024

Թեհրանի առաջնորդանիստ եկեղեցում հավաք է անցկացվել՝ ի աջակցություն Բագրատ Սրբազանի շարժման

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում նախօրեին հավաք է անցկացվել՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի և նրա գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս մասին հայտնում է իրանահայ «Ալիք» պարբերականը։

Հաղորդվում է, որ իրանահայությունն ակտիվորեն մասնակցել է առաջնորդանիստ եկեղեցում անցկացված հավաքին։

Լրատվամիջոցը նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հավաքը համընկել է մայիսի 9-ին, որը Շուշիի ազատագրման օրն է։

«Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած Պատարագի ավարտին մեծ թվով թեհրանահայեր և իրանահայ միությունների ու ազգային մարմինների ներկայացուցիչները համախմբվելով եկեղեցու տարածքում զորակցություն հայտնեցին Տ. Բագրատ արք. Գալստանյանին, ով ղեկավարելով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը վճռակամ պայքարի է լծվել՝ հանուն հայոց պետականության պահպանմանը և հայրենի հողերի կորստի ու հանձնունը կանխելու»,- հայտնում է թերթը։

Հավաքի ընթացքում ելույթ են ունեցել «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը և Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։







Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում