Միտք 2 տարի առաջ - 10:35 06-05-2024

Իշխանությունը հավանական սահմանային սադրանքը փորձում է ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով:

Սովորական պայմաններում, իհարկե, այդ գործոնը, Ադրբեջանի հետ բարդ հարաբերությունների պայմաններում, նվազագույնը քննարկելի է:

Բայց երբ սրա մասին խոսում է մի իշխանություն, որը 2018 թվականին, նույնատիպ պնդումներին սարկազմով, թշնամությամբ կամ անտարբերությամբ էր մոտենում, երկակի զգացումներ է առաջացնում:

Երկրորդ, իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա, ով ըստ իշխանության, իր քայլերով ու հայտարարությամբ լարվածություն է հրահրում:

Մի իշխանություն, ում օրոք 44-օրյա ավերիչ պատերազմը եղավ, 2021, 2022 թվականներին ՀՀ-ի դեմ ագրեսիան եղավ և 2023-ին, Արցախի դեմ պատերազմ սանձազերծվեց, խոսում է այլոց քայլերից, որոնք կարող են պատերազմի հանգեցնել:

2018 թ.-ի իր հայտնի ելույթում, երբ Սերժ Սարգսյանը զգուշացնում էր, թե ինչպիսի բարդ աշխարհաքաղաքական իրադրությունում ենք և ինչպիսի ծանր հետևանքներ են սպասվում, իրենց ձեռնտու չէր լսել, որովհետև իրենց առաջնահերթությունը ո´չ Հայաստանն էր, ո´չ էլ առավել ևս Արցախը: Իրենց երազանքը իշխանություն դառնալն էր, բայց ոչ թե պատասխանատվություն ստանձնելու, այլ դրա վայելքներից օգտվելու համար:

Նույնը հիմա է: Սրանց պայքարը անձնական բարեկեցության, այլ ոչ թե պետականության համար է ու դրա համար են խառնվել իրար»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում