Մամուլ 2 տարի առաջ - 08:42 01-05-2024

Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դեռևս մարտի 26-ին Էկոնոմիկայի նախարարությունն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է ստորագրեին պայմանագիր, որով ընկերության փայաբաժնից 12.5 տոկոսը պետք է տրվեր կառավարությանը։ Այսինքն՝ «Լիդիան»-ից փայ մտնելու գործընթացին հանդիսավորություն էին հաղորդել, կարես ոչ թե հանքարդյունաբերության ոլորտի մասնավոր ընկերությունից փայաբաժին ստանալու մասին էր խոսքը, այլ, ասենք, Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական դաշնակցային պայմանագիր ստորագրելու։

Միջոցառմանը հրավիրվել էին ԶԼՄ-ներ, ինչի մասին վաղօրոք հանդիսավորությամբ հայտարարել էին, սակայն բուն միջոցառման օրը ԶԼՄ-ներին տեղեկացրել էին, որ միջոցառումը տեխնիկական պատճառներով չեղարկվում է։ Մենք գրավոր հարցում ուղարկեցինք Էկոնոմիկայի նախարարություն՝ հարցնելով , թե այդ ի՞նչ տեխնիկական խնդիրներ են, որոնք շուրջ 1 ամիս է հնարավոր չի լինում հարթել։

Ե՞րբ է ընկերությունը մասնաբաժինը փոխանցելու կառավարությանը։ Նախարարությունից մեզ պատասխանել են․

«ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։

Մնում է պարզել, թե այդ ինչ տեխնիկական խնդիր էր, որի պատճառով չեղարկվեց անոնսված միջոցառումը եւ ինչպես հարթվեց այն:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին