Ներքին 2 տարի առաջ - 21:33 30-04-2024

Հովհաննես Դավթյանը` որպես ուղիղ ճանապարհ. արցախցի հայտնիներն էլ քաղաքականությամբ չէին զբաղվում

Երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում է դերասան Հովհաննես Դավթյանի հայտարարությունը՝ կապված իր ներկայացման ժամանակ հանուն Տավուշի իրականացված ակցիայի վերաբերյալ։

Բազմաթիվ օգտատերերի, այդ թվում՝ հասարակական և քաղաքական գործիչների հատկապես զայրացրել էր Դավթյանի այն հայտարարությունը, թե ինքը քաղաքականացված չէ։

Ճիշտ է, այս թեման դեռ «տաք» է, բոլորը միայն այս միջադեպի մասին են խոսում, բայց հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներից շատերն են նման վարքագիծ դրսևորել։ Ոչ վաղ անցյալում, երբ թշնամի ադրբեջանցիները փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, «հայտնիները» Երևանում իրազեկման քայլերթ իրականացրին, սակայն նրանցից ոմանք հաջորդ օրը տարբեր պատճառներով տուգանվեցին, օրինակ՝ միջոցառում վարելու և այդ գումարից հարկեր չվճարելու համար, որից հետո նարնց ակտիվ պայքարողների շարքերում չտեսանք։

2022 թվականի դեկտեբերի 20-ին «Հանուն կյանքի ճանապարհի» կարգախոսով հայտնիների նախաձեռնությամբ քայլերթը դեպի ՄԱԿ-ի գրասենյակ առանձնահատուկ էր նրանով, որ կազմակերպիչները պարբերաբար կրկնում էին՝ չքաղաքականացնել այն։

Ավելին՝ արցախցի երգիչ Արտեմ Վալտերը ակցիայի կազմակերպիչ մի կնոջ հետ լրատվամիջոցներից մեկի ուղիղ եթերում խանգարել էին լրագրողի աշխատանքը, որն այդ պահին հարցազրույց էր վերցնում ակցիայի մասնակից արցախցի տղամարդուց։ Վերջինս ասում էր, որ Թուրքիայի գործելաոճը չի փոխվել։



«Դա ի՞նչ կապ ունի մեր քայլերթի հետ։ Խնդրում եմ, գնացեք»,- ասել էր ակցիայի կազմակերպիչներից մի կին։

Արցախցի երգիչ Արտեմ Վալտերն էլ հավելել էր․ «Խանգարում եք, գնացեք»։

Այս հայտարարությունից հետո արցախցի երգիչն արդարացել էր, թե ուզում են հասկանալ՝ ով, ինչ է խոսում, ապա հավելել էր, որ իրենց կազմակերպած ակցիայի նպատակն այն է, որ միջազգային հանրությանը անհապաղ գործի ու բացի կյանքի ճանապարհը։

Ցավոք, կյանքի ճանապարհը չբացվեց, ավելին, մոտ 1 տարի զրկանքների միջով անցնելուց հետո ամբողջ Արցախը հայաթափվեց և հանձնվեց Ադրբեջանին։

Ցավալի է, բայց գուցե իրավիճակը այսօր բոլորովին այլ լիներ, եթե նշված երգիչն ու իր կոլեգաները քաղաքականացնեին այդ ակցիան։ Գուցե այդ ժամանակ ստիպված չլինեին Արցախի կորստի վերաբերյալ երգեր գրել։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
19:44 Ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց ՀՀ-ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին