Արտաքին 1 ամիս առաջ - 18:40 30-08-2026

Վրաստանի Զուգդիդի քաղաքի գազալցակայանում հզոր պայթյուն է որոտացել․ վնասվել է մի քանի օբյեկտ

Վրաստանի Զուգդիդի քաղաքում գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է երկու մարդ, հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Պայթյունը տեղի է ունեցել Չիտացկարի գյուղում։ Ականատեսների վկայությամբ, դրա ձայնն այնքան ուժգին է եղել, որ լսվել է ամբողջ Զուգդիդիում։

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որից վնասել են մոտակայքում գտնվող մի քանի օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի տուն։ Շենքերի պատուհանները կոտրվել են, վնասվել են ճակատամասերը, մի քանի ավտոմեքենա է այրվել։ Տուժած օբյեկտների թվում է եղել նաև հայտնի բենզալցակայաններից մեկը։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները և պարեկային ոստիկանության աշխատակիցները։

Զոհերի մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվել։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում