Ֆրանսիական ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ողջունել է Իսլանդիայի բնակիչների որոշումը՝ չվերսկսել երկրի՝ Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։
«Այս քվեարկությունը մեզ հիշեցնում է, որ հնարավոր է մեկ այլ Եվրոպա՝ ազատ և ինքնիշխան ազգերի Եվրոպա, որոնք կամավոր համագործակցում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում»,- ընդգծել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 29-ին կայացած հանրաքվեի ժամանակ Իսլանդիայի բնակիչների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Բրյուսելի հետ բանակցությունների վերսկսմանը․ 52,8%-ը քվեարկել է դեմ, 47,2%-ը՝ կողմ։ Ընդ որում, խոսքը ԵՄ-ին անհապաղ անդամակցության մասին չէր, այլ միայն բանակցային գործընթացի վերսկսման։