Արտաքին 1 ամիս առաջ - 18:27 30-08-2026

Մեքքայի համաձայնագրի առաջին նիստը տեղի կունենա Ստամբուլում

Մեքքայի համաձայնագրի քաղաքական և պաշտպանական կոմիտեի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 31-ին Ստամբուլում, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Դրան կմասնակցեն ստորագրող երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, ինչպես նաև գլխավոր շտաբների պետերը։

Նիստին Թուրքիան կներկայացնի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և գլխավոր շտաբի պետ գեներալ Սելչուկ Բայրաքթարօղլուն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ստորագրեցին Մեքքայի համաձայնագիրը։ Այն նախատեսում է, որ ստորագրող երկրներից մեկի վրա հարձակումը կհամարվի ագրեսիայի ակտ բոլոր ստորագրողների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում