Մամուլ 2 տարի առաջ - 07:56 30-04-2024

Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Գյումրի սկանդալային ավարտ է ունեցել:

ArmLur.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, Աննա Հակոբյանը Գյումրու 45 միջնակարգ դպրոցի մոտ մասնակցել է 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանը նախ Գյումրիում շատ արհամարհական պահվածք է դրսեւորել, ինչին համապատասխան արձագանք է ստացել տեղացիների կողմից:

Բանն այն է, որ Գյումրու տվյալ դպրոցի տարածքում երկու զինվորի հուշարձան է եղել, սակայն Աննա Հակոբյանը, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ծաղիկներ խոնարհել է զինվորներից միայն մեկի հուշարձանին:

Աննա Հակոբյանի այս քայլը քաղաքացիների զայրույթն է առաջացրել. նրանք սկսել են «դավաճան» վանկարկել Աննա Հակոբյանի ներկայությամբ ու ակնհայտ իրենց վերաբերմունքը ցույց տալ նրա նկատմամբ:
Այս տհաճ տեսարանից խուսափելու համար` Աննա Հակոբյանը արագ ավարտել է արարողությունը ու շտապել է հնարավորինս շուտ հեռանալ այդտեղից:
Ավելին` մեր տեղեկություններով, վարչապետի տիկինը նման տհաճ միջադեպերից խուսափելու համար Երեւան վերադարձել է ուղղաթիռով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին