Միտք 2 տարի առաջ - 17:52 29-04-2024

ՀՀ ԱԳՆ կայքում «երկկողմ հարաբերություններ» բաժնում արդեն փոխված տարբերակն է՝ Türkiye

Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ ԱԳՆ-ն և Türkiye-ն
2022 թ․ մայիսին Էրդողանի ցանկությամբ Թուրքիան ռեբրենդինգ արեց՝ անգլերեն տարբերակում Turkey-ից դառավ Türkiye (ՄԱԿ-ում գրանցման մասով):

Բնականաբար, Անկարան ուրիշ երկրներին այդ անվանափոխությունը չի կարա պարտադրի, կարա հորդորի․․․
* Բայց ՀՀ ԱԳՆ կայքում «երկկողմ հարաբերություններ» բաժնում արդեն փոխված տարբերակն ա՝ Türkiye։
* ԱԳՆ-ին հարցրել էի՝ ե՞րբ են սկսել անգլերեն տեքստերում պաշտոնապես օգտագործել Türkiye տարբերակը։
ԱԳՆ-ն ասեց, որ «2022 թ․ հունիսի 1-ին իր երկրի անգլերեն անվան փոփոխության հարցով Թուրքիան պաշտոնապես դիմել է ՄԱԿ։ Ըստ այդմ՝ Հայաստանը օգտագործում է երկրի պաշտոնական անգլերեն անվանումը»։

N.B. Բայց ԱԳՆ/ՀՀ-ն չի սկսել օգտագործել Türkiye-ն անվանափոխումից (անմիջապես/կարճ ժամանակ) հետո:
* Առաջին անգամ ԱԳՆ կայքում Türkiye-ն կարելի ա գտնել 2023 թ․ փետրվարի 15-ին։
Press Statement of the Foreign Minister Ararat Mirzoyan following the meeting with Foreign Minister of Türkiye Mevlut Cavusoglu (ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքներով):
(Միրզոյանի այցը Թուրքիա)։
N.B. Հնարավոր ա, որ ամեն ինչ սկսեց X-ում (Twitter) Նիկոլ Փաշինյանի երկրաշարժի հետ կապված (ցավակցական) գրառումից 2023 թ․ փետրվարի 6-ին։
* Դրանից հետո ԱԳՆ կայքում դեռ մեկ ու մեջ կան Turkey-ով հաղորդագրություններ (մինչև 2023 թ․ հոկտեմբեր), բայց X-ը լրիվ անցել ա Türkiye (ինչպես կայքի բաժինը)։
* Կառավարության կայքում փնտրելուց 1 անգամ ա բերում Türkiye, մնացացը մինչև հիմա հին տարբերակով ա (ինչը հակասում ա (!) ԱԳՆ պատասխանին)։ Կառավարության X-ում էլ ա շարունակվում Turkey օգտագործվել․․․

N.B. Համեմատելու համար նայեցի Վրաստանի ԱԳՆ կայքի նույն բաժինը։ Ընդե մնում ա Turkey։
P.S. 2023 թ. դեկտեմբերին Արարատ Միրզոյանը տեսաուղերձով հանդես էր եկել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի 75-րդ տարեդարձին` նվիրված Մարդու իրավունքների խորհրդի հանդիպմանը:
Ըտեղ չեն հիշատակվում «Հայոց ցեղասպանությունը», «Թուրքիան/Օսմանյան կայսրությունը» և «Ադրբեջանը»։

Դե «Թուրքիա» էջում էլ ցեղասպանության մասին բան չկա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում