Ներքին 2 տարի առաջ - 18:00 29-04-2024

Այո՝ հեղափոխական կոռուպցիային. վարորդական իրավունքը վաճառվում է տիկտոկում ու տելեգրամում

Համացանցում, հատկապես՝ տելեգրամյան և տիկտոկյան հարթակում կրկին ակտիվացել են գումարով վարորդական վկայականների տրամադրման առաջարկները։

Ընդ որում, եթե ամիսներ առաջ դրանց գները տատանվում էին 300-500 հազար դրամի շրջանակներում, ապա այսօր B կարգի համար պահանջում են 140․000 դրամ, իսկ BC կարգի համար՝ 280․000։




Ի դեպ, ի տարբերություն կեղծ վկայականների, որոնց արժեք 50.000 դրամ է, և որոնք բազայում առկա չեն, նշված վարորդական իրավունքի վկայականները բազայում կան։



Բնականաբար՝ շարքային քաղաքացին չէր կարող վարորդական վկայական պատրաստել և այն գրանցել Ոստիկանության բազայում։ Ուստի՝ կարող ենք հետևություն անել, որ այս բիզնեսը համակարգի ներսից է արվում։

Ուշագրավ է, որ կոռուպցիայից խոսող Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու առաջին տարիներին գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայականներ տրամադրողները պատասխանատվության էին ենթարկվում, իսկ այսօր գումարի դիմաց վարորդական վկայականները դարձել են ավելի հասանելի, ընդ որում՝ այդ ծառայության արժեքը բավականին մատչելի է դարձել։

Ըստ երևույթին՝ իշխանություններն ամենաբարձր մակարդակով տեղյակ են այս խնդրից, պարզապես «աչք են փակում» դրա վրա։ Չի բացառվում, որ այս գործարքներից իշխանության տարբեր օղակներում բարձր պաշտոն զբաղեցնողները սեփական մասնաբաժինն ունեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը