Ներքին 3 տարի առաջ - 13:47 22-03-2023

Տելեգրամում նորից սկսվել է մեծ ապատեղեկատվության ալիք. Սամվել Մարտիրոսյան

Քանի որ Տելեգրամում նորից սկսվել է մեծ ապատեղեկատվության ալիք, ինքն էլ առանց այդ էլ ծանր պայմաններում, կարևոր է հետևել մի քանի կանոնների՝ Տելեգրամից տեղեկատվության ստանալու պահով (և ոչ միայն Տելեգրամից): Այս մասին գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

« Եթե Տելեգրամ ալիքը նոր եք գտել, գոնե մի ամիս այն համարեք մոխրագույն դաշտից, չստուգված։ Մինչև չստուգեք, մի համարեք վստահելի աղբյուր։

1. Մի համարեք ալիքը վստահելի, որտեղ անընդհատ հղումներ են արվում անհայտ աղբյուրներին։ Օրինակ, ինչպես գրում է գերմանական մամուլը, կամ ղրղզական Տելեգրամ ալիքները, մեր աղբյուրը Պենտագոնում, և այլն։ Իհարկե, լավ ալիքները նույնպես կարող են պարբերաբար նման հղումներ անել, բայց ոչ օրական հինգ անգամ։

2. Նորմալ ալիքները չեն սխալվում անընդհատ։ Եթե սխալվում են (բոլորի հետ լինում է), ընդունում են սխալը։

3. Բոլոր այլ ալիքները հարկավոր է համարել չստուգված։ Կարդում ենք, բայց չենք վստահում։ Կարող է լավն են, բայց դեռ պետք է ստուգել։

4. Ամեն չստուգված տեղեկատվություն չենք տարածում, որ չդառնանք ապատեղեկատվության մեխանիզմի մաս։

Ես չեմ տարածում ստուգված ալիքների ցանկ։ Քանի որ մի քիչ սուբյեկտիվ հարց է, հետո մեկին կմոռանաս, մյուսին չգիտես՝ ավելացնես, թե ոչ։ Ավելի լավ է՝ ամեն մեկը իր համար այդ ցանկը կազմը՝ հաշվի առնելով վերոհիշյալը։

Հիմա, այն մասին, թե այդ ինչ ալիքներ են, որ խուճապ են տարածում։

1. Մի մասը ստեղծված է թշնամու կողմից

2. Կան, որ կառավարվում են այլ երկրներից, որոնք խորը հետաքրքրություն ունեն մեր երկրի հանդեպ

3. Ալիքներ, որոնց ադմինները 2 կետի երկրների անվճար եւ վճարովի ֆանատներն են

4. Փառասեր ադմինները, որոնք ամեն կերպ ուզում են հայտնի ալիք ունենալ՝ անկախ մեթոդներից

5. Ալիքներ, որոնց ադմինները պարզապես ապուշ են։

6. Ալիքներ, որոնց ադմինները դեռ նոր են իրենց փորձում այս ոլորտում։ Նորմալ մարդիկ են, բայց խակ են դեռ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը