Արտաքին 2 տարի առաջ - 10:28 29-04-2024

Մոտ ժամանակներս Ալմաթիում կհանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն Ալմաթիում, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ըստ մամուլի ծառայության՝ Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին․ «Ադրբեջանի նախագահը զրույցի ընթացքում նշել է, որ համաձայն ղազախական կողմի առաջարկի՝ շարունակել բանակցությունները խաղաղ պայմանագրի շուրջ, մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում»։

Ավելի վաղ Ալիևը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը համաձայնել է հանդիպում կազմակերպել հայ դիվանագետների հետ ղազախական հարթակում։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ և առաջարկել խաղաղ բանակցություններ վարել հանրապետության հարթակում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի